ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.07.2014 | 00:02

Ամենակալ Տեր է նրա անունը. նա, որ կոտրում է ուժեղի զորությունը և թշվառություն է բերում ամրոցների վրա։ Դռների առաջ նրանք ատեցին հանդիմանողներին և սուրբ խոսքերը պիղծ դարձրին։ Դրա համար աղքատներին նեղելով և նրանցից ընտրությամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկեք, սակայն նրանց գինին չեք խմի, քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սարսափելի են ձեր մեղքերը։ Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով և աղքատին դռնեդուռ էիք գցում։


Ամոսի 5. 9-12

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ